Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանն օգտվեց Հովիկ Աբրահամյանի բացակայությունից

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ այսպես կոչված քաղաքական քննարկումների շրջանը Սերժ Սարգսյանը սկսեց մի հետաքրքրական ժամանակահատվածում, երբ արձակուրդ է մեկնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա հետաքրքրական իրողություն է, որն այնքան էլ ուշադրության չի արժանացել: Հովիկ Աբրահամյանն արձակուրդում է, տնտեսությունը գրեթե «թախտին նստած բախտին սպասողի» ռեժիմում, իսկ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների թեմայով հերթական բլիցն իրականացրեց քաղաքական ուժերի այսպես ասած հիմնական կազմի հետ:

Հովիկ Աբրահամյանի՝ արձակուրդում լինելու հանգամանքը այստեղ հետաքրքրական, ուշագրավ է նրանով, որ Աբրահամյանն ըստ էության իշխանության մեջ գտնվող այն անհատներից մեկն է, իսկ գուցե նույնիսկ միակը, որի համար սահմանադրական ներկայիս փոփոխությունները ըստ էության նշանակում են որոշակի հնարավորությունների կորուստ, եթե նկատի ունենանք, որ Հովիկ Աբրահամյանը նախագահական պաշտոնի իշխանական, ՀՀԿ-ական ամենահավանական ժառանգորդն էր: Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը ըստ էության լուծարում է, լուծարում է իր գերլիազորություններով և դարձնում ընդամենը իշխանական բևեռներից կամ կենտրոններից մեկը: Այսինքն՝ իշխանական առաջին դեմքի կարգավիճակը վերացվում է, և սա, իհարկե, կորուստ է այն գործչի համար, որը առաջինն էր այդ կարգավիճակի համար ներիշխանական հերթում, և որի հերթը, ըստ էության, գրեթե արդեն հասել էր:

Իհարկե, խոսքն այն մասին չէ, որ վարչապետը այլևս երաշխավորված նախագահ էր, սակայն այն, որ նրանն էր իշխանության մեջ եղած գործիչների, իշխանական համակարգում եղած գործիչների շարքում ամենամեծ և ամենաիրատեսական հնարավորությունը, ըստ էության, դժվար է վիճարկել: Թեև, իհարկե այստեղ հարկ է նաև նկատի առնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանգամանքը, բայց այս առումով անշուշտ կային որոշակի նրբերանգներ:

Եվ այսպես, դատելով այս իրավիճակից, Հովիկ Աբրահամյանը այնքան էլ ուրախ չպետք է լինի սահմանադրական փոփոխությունների համար, ինչը նշանակում է, որ նա կարող է իր հնարավորությունների սահմանում անել ամեն ինչ՝ այդ փոփոխություններին խանգարելու համար, իհարկե այնպես, որպեսզի չհայտնվի հարվածի տակ:

Ամենայն հավանականությամբ, հենց այդ սպասումներով է նաև, որ Սերժ Սարգսյանը հանրաքվեի պատասխանատվությունը պատրաստվում է դնել Հովիկ Աբրահամյանի վրա՝ նրան կաշկանդելով պատասխանատուի ուղղակի կարգավիճակով: Ահա այս համատեքստում հետաքրքրական է, որ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական հրապարակումից անմիջապես հետո քաղաքական խորհրդակցությունները անցկացրեց այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանն արձակուրդում էր: Թերևս այս դեպքում նաև խորհրդակցությունների մասնակից քաղաքական ուժերի համար կաշկանդող հանգամանքներ թույլ չտալու համար, օգտվելով Հովիկ Աբրահամյանի հնարավորինս հեռու գտնվելու առիթից:

Ինչ խոսք, միամիտ է կարծել, որ Աբրահամյանը կարող էր էական խոչընդոտներ ստեղծել այդ խորհրդակցությունների համար և տապալել դրանք, սակայն, իհարկե, երկակի կուլիսային խաղերի հավանականությունը ոչ միայն չի բացառվում, այլև, դատելով հայաստանյան քաղաքականության և համակարգի բնույթից, միանգամայն հավանական ու սպասելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում