Գերմանական Der Westen-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղին:
«Մխիթարյանի փայլուն խաղն ընթացիկ մրցաշրջանում դարձել է կանոն: ՕԴԴ-ի դեմ պատասխան հանդիպումը բացառություն չէր: Չնայած, որ նա բաց թողեց առաջին գոլ խփելու հնարավորությունը 12-րդ րոպեին, Մխիթարյանը կարողացավ փայլուն գոլի հեղինակ դառնալ 25-րդ րոպեին, ստիպելով երկրպագուներին բացականչել նրա անունը:
Բացի այդ, նա դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Նա գնդակի համար պայքարում էր արջի պես»,- գրել է պարբերականը: