Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Աշոտյանը թերագնահատո՞ւմ է հանրակրթական դպրոցները

«Երևան քաղաքի բոլոր հանրակրթական դպրոցները պատրաստ են ընդունելու և՛ պաշտոնյաների, և՛ բանվորների երեխաներին»,- այսօր ուսուցիչների ամենամյա խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե պաշտոնյաների կողմից մասնավոր դպրոցներին նախապատվություն տալը արդյոք չի՞ նշանակում, որ նրանք թերագնահատում են հիմնական դպրոցները:

«Ես չգիտեմ, թե դուք ինչու եք անընդհատ պաշտոնյաների զավակների հանգամանքը ֆիքսում, քանի որ դրանք կարող են լինել պարզապես բիզնեսմենների երեխաներ: Համենայնդեպս, դա իրենց անձնական խնդիրն է, թե որ դպրոց են ցանկանում տանել իրենց երեխաներին: Ես անձամբ որևէ լուրջ տարբերություն չեն տեսնում, և շատ հաճախ մեր հանրակրթական դպրոցները շատ ավելի լավ կրթություն են ապահովում, քան հայտնի, բազմիցս գովազդված մասնավոր դպրոցները, որտեղ բավական բարձր վճար է»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ ինքը չի կարծում, որ այդ դպրոցների սահմանած վարձավճարը համարժեք է տրված կրթությանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան, թե քանի որ ԿԳՆ Արմեն Աշոտյանի զավակները հաճախում են մասնավոր «Այբ» դպրոց, դա չի՞ նշանակում, որ նախարարը թերագնահատում է հանրակրթական դպրոցը, փոխքաղաքապետը նկատեց. «Դժվարանում եմ պատասխանել, թեպետ ձեր ասածի մեջ կա տրամաբանություն»:

Արամ Սուքիասյանը խոսեց նաև ներառական կրթության ներդրումից, առկա խնդիրներից ու նոր ուսումնական տարվա մեկնարկից:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում