Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Գագիկ Բեգլարյանը այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացել Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհին նախարարը կանգ է առել «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ավարտվել են բետոնապատման աշխատանքները, և այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության,
կահավորման աշխատանքներ:

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձել է հաճախ հնչող այն մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթևեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։

«Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է և կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»,- լրագրողներին հետ զրույցում ասել է«Կորսան Կորվիամ» ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը:

Ընկերության պատասխանատուի խոսքով, ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթևեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի մարզում եղել է միջպետական մայրուղու այն հատվածում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհն անանցանելի էր դարձել: Փլուզված հատվածն արագ վերականգնել է Վայքի ճանապարհաշինական ընկերությունը: Ընկերության աշխատակիցները նախարարին են ներկայացրել, թե ինչպես են կարողացել կարճ ժամանակաընթացքում այդ աշխատանքն իրականացնել։ Նախ բարձրացրել են ճանապարհահատվածի անվտանգությունը՝ ներքևի հատվածում կառուցելով 37 գծամետր երկարությամբ բետոնե հենապատ: Տեղադրվել են ջրահեռացման նոր համակա րգեր, արգելափակոցներ, ասֆալտապատվել է ամբողջ փլուզված ճանապարհահատվածը: ՀՀ պետական բյուջեից ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 99 մլն 900 հազար դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզում է եղել: Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում են եղել նաև Սյունիքի մարզպետը և
Սիսիանի քաղաքապետը:

17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչև 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք և Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով, օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլրդ 271 մլն դրամ է:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով: Նախարարի խոսքով, համայնքների միջև կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են. «Ավազակոպճայինի դեպքում վնասը շատ ավելի քիչ է լինում և ավելի հեշտ է վերականգնվում։ Այդպես մենք կարողանում ենք ավե լի շատ գումարներ տնտեսել՝ համայնքների տարածքում ասֆալտապատում կատարելու համար։ Այսինքն՝ համայնքի ներսում կլինի ասֆալտ, համայնքից համայնք՝ ավազակոպճային ճանապարհ»,-նշել է նախարարը:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնող գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության ներկայացուցիչը ևս նշել է, որ ավազակոպճային ճանապարհն ավելի նպատակահարմար է և կարող է ծառայել 10 և ավելի տարիներ:

Գագիկ Բեգլարյանը կանգ է առել նաև Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծանոթացել իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել հատկապես ասֆալտի որակը:

Տոլորս համայնքում նախարարին դիմավորել են բնակիչները։ Այս գյուղում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին: 450 բնակիչ ունեցող Տոլորսը Սիսիանի ամենամեծ համայնք է: Գագիկ Բեգլարյանը նշեցլ է որ բնակիչներն ամիսներ առաջ մարզպետի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար: «Ես այստեղ եմ գտնվում հանրապետության Նախագահի հանձնարարականով։ Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապ ատվեն»: Նախարարը գյուղացիների ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ ևս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32 կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են «Զանգեզուրտրանսշին» և «Կամուրջշին» ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանու ր արժեքը 1մլրդ 208 մլն դրամ է:

Հանրապետության տարբեր բնակավայրերում այս պահին շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք իրականացվում են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված 45 մլն դոլար վարկի շնորհիվ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում, ծրագրի շրջանակներում նախատեսված 170 կմ-ի փոխարեն կհիմնանորոգվի 36 կմ-ով ավելի՝ 206 կմ ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում