Thursday, 28 03 2024
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը

Պերմյակովին չեն շտապում ֆիզիկապես հանձնել հայկական կողմին

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով կայացված վճիռը արդեն մի քանի օր է մտել է օրինական ուժի մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվող արտագնա նիստում Պերմյակովին մեղավոր ճանաչեց զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեջ և դատապարտեց ընդհանուր առմամբ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

Ռուսաստանի դաշնության օրենսդրության համաձայն՝ կողմերը 10 օր ժամանակ ունեին վճիռը բողոքարկելու համար, սակայն վերաքննիչ դատարան բողոք չներկայացվեց, և դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Սպասվում էր, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տեղի կունենա Վալերի Պերմյակովի ֆիզիկական արտահանձնումը հայկական կողմին, որպեսզի հայկական կողմը սկսի արդեն սպանության գործով դատաքննությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջի հայտարարությունից՝ Ռուսաստանը Հայաստանին էր հանձնել այդ մասով Պերմյակովին դատելու իրավունքը:

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Փաստաբանների միության նախկին փոխնախագահ, հայտնի իրավաբան Ալեքսեյ Բինեցկին համոզմունք էր հայտնել, որ հենց դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, Պերմյակովը պետք է ֆիզիկապես հանձնվի հայկական կողմին:

Ավետիսյանների տուժողների իրավահաջորդները մինչ այս պահը բացարձակապես տեղեկություն չունեն, թե այդ արտահանձնումը երբ է տեղի ունենալու և ինչ ընթացակարգով։ Արդյո՞ք Պերմյակովը կպահվի ռուսական մեկուսարանում, և հայ քննիչներն ընդամենը նրան հարցաքննելու իրավունք կունենան, թե վերջինս կտեղափոխվի Հայաստանի տարածքում գտնվող որևէ մեկուսարան և կկարողանա ներկա լինել դատաքննությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուս-հայկական «Արմռոս» իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Իվան Գրիգորյանը ևս նշեց, որ եթե դատավճռի բողոքարկում չի եղել, ապա պետք է, որ օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վալերի Պերմյակովը հանձնվեր հայկական կողմին, որեպեսզի հայկական կողմն արդեն սպանության մասով դատաքննություն սկսի․«Հայաստանին գոնե պետք է հնարավորություն տրվի նրա հետ շփվելու, հարցաքննելու համար, գուցե ստեղծվի համատեղ խումբ: Ընդհանրապես Ռուսաստանն իր քաղաքացիներին չի փոխանցում, բայց այս դեպքում պետք է փոխադարձ աշխատանք տարվի և հասկանալի լինի, թե ինչպես է անցնելու արդեն սպանության մասով դատաքննությունը»:

 

Լուսանկարը` sputnikarmenia.ru

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում