Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո տեղի ունեցած Եվրոպայի 2014/15 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության մասին:
Հիշեցնենք, որ մրցանակին հավակնում էին նաև Լուիս Սուարեսը և Քրիշտիանու Ռոնալդուն:
«Անխոս, ուրախ եմ և երջանիկ: Շնորհակալություն իմ թիմակիցներին, որոնց հետ ես հանդես եմ եկել անցյալ մրցաշրջանում: Հիանալի մեկնարկ է նոր մրցաշրջանից առաջ: Հուսով եմ, որ այս մրցաշրջանը նախորդի պես հաջող կլինի:
Փորձում եմ բարելավել իմ խաղը: Ես դեռ շատ աշխատելու տեղ ունեմ»,- հայտարարել է Մեսսին: