Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը սկսում է իր գիտաֆանտաստիկ «Պրոմեթևս» (2012) ֆիլմի սիկվելի՝ «Պրոմեթևս 2»-ի աշխատանքը: Այս մասին հայտնում է KPCC ռադիոկայանը:
«Վերջերս Ռիդլի Սքոթի աշխատասեղանին 4 նախագիծ է եղել,- նշում է ռադիոկայանը:- Դրանք են՝ գրող Դոն Ուինսլոուի «Կարտել» վեպի էկրանավորումը նարկոսինդիկատների մասին, «Օտարականը» ֆրանշիզի 5-րդ ֆիլմը, նրա «Սայրի վրայով վազողը» ֆիլմի սիկվելը և «Պրոմեթևս 2»-ը: Որոշ ժամանակ մտածելուց հետո նա սկսեց «Պրոմեթևսը» և մի կողմ դրեց մնացած ամեն ինչը»:
Արդեն հայտնի է, որ «Պրոմեթևս 2»-ի դեպքերը կզարգանան նոր մոլորակի վրա, նաև այլմոլորակայինների նոր տեսք կլինի:
Սպասվում է, որ «Պրոմեթևս 2»-ը կինոթատրոններում կլինի 2017 թ.: