Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը նշել է, որ նա չի բողոքում ակումբից և ակումբի երկրպագուներից, տեղեկացնում է Real Madrid TV-ն:
««Արքայական ակումբ»-ի կազմում հանդես գալն ինձ համար երազանքի իրականացում էր: Երկրպագուներն ին հանդեպ լավ են տրամադրված: Ես հարգում եմ նրանց: Ամեն ինչ տալիս եմ այս մարզաշապիկով հանդես գալու համար»,- նշել է Բեյլը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում «սերուցքայիններ»-ի երկրպագուները հիմնականում քննադատում են Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպանի խաղը: