Riataza.com-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հաշվետվություն է ներկայացրել վերջին մեկ ամսում թուրքական բանակի հետ բախումներում կորուստների մասին։
Դրա համաձայն՝ այդ բախումներում սպանվել է 394 թուրք զինվոր, 16 ոստիկան և 61 սպա։ Հայտարարության մեջ նշված է, որ PKK-ն 391 հարձակում է իրականացրել թուրքական անվտանգության ուժերի վրա։ PKK-ի կորուստները կազմել են 42 զինյալ, որոնք զոհվել են թուրքական անվտանգության ուժերի հետ բախումներում կամ էլ ավիահարձակումների ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել էր PKK-ի հետ բախումների մասին իր տվյալները, որոնց համաձայն՝ հուլիսի 22-ից օգոստոսի 24-ը վնասազերծվել է PKK-ի 814 զինյալ։ Թուրքիայի կառավարությունը վստահեցրել է, որ 28-օրում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում PKK-ի հետ բախումներում սպանվել է 57 զինվոր ու ոստիկան։