Գերմանիայի Քյոլն քաղաքի պատմական կենտրոնում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա՝ մոտ մեկ տոննա կշռող ռումբ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։
Չպայթած արկը հայտնաբերվել է պատահաբար, շինաշխատանքների ժամանակ՝ օգոստոսի 27-ի երեկոյան։
Պայթյունի վտանգը իշխանություններին ստիպել է քաղաքի կենտրոնից տարհանել են մի քանի հազար մարդու: Տարհանվել են նաև Հռենոս գետի ափին գտնվող խոշոր հյուրանոցի այցելուները։
Վտանգավոր հատվածում դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև նավագնացությունը Հռենոսով։
Նշվում է, որ սակրավորներն արդեն վնասազերծել են ռումբը։