Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի մրցակիցներն են Մադրիդի «Ռեալ»-ը, Դոնեցկի «Շախտյոր»-ը և շվեդական «Մալմյո»-ն:
«Կային թիմեր, որոնցից մենք խուսափում էինք: Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Մենք կարող ենք մեզ և «Ռեալ»-ին մեր խմբի ֆավորիտները համարել, սակայն «Շախտյոր»-ը և «Մալմյո»-ն նույնպես ուժեղ ակումբներ են»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը: