Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի բացումը սադրիչ քայլ չէ։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացումը որակում է որպես դաշինքի սադրիչ քայլ և ապակայունացնող լուրջ գործոն։ Ի պատասխան՝ Ափաթուրայը Թբիլիսիում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ տվյալ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։
ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացումն իրականացվել է երեկ Թբիլիսիի մոտ։