Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լյուդմիլա Սարգսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ. նախագահը կճանաչի ՎՍԴՀԿ-ի քաղաքական լեգիտիմությունը

Այսօր նախագահական նստավայր կգնա և նախագահ Սարգսյանի հետ կհանդիպի նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Երեկ ուշ երեկոյան կայացած նիստում Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչությունը միաձայն որոշել է ընդունել սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ Կուսակցության վարչության նիստից բացակայել է մեկ անդամ` հիվանդության պատճառով, ով խնդրել է կուսակիցներին, քվեարկության ժամանակ նկատի ունենալ, որ ինքը կողմ է նախագահի հետ հանդիպման առաջարկն ընդունելուն:

Սա նշանակում է երկու բան. Լյուդմիլա Սարգսյանը ևս դուրս է գալիս ՀԱԿ-ի վերահսկողությունից՝ այնպես, ինչպես ժամանակին դուրս էին եկել Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, և մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը ճանաչում է Լյուդմիլա Սարգսյանի կողմից հիմնադրված Վերակազմյալ ՍԴՀԿ-ի քաղաքական լեգիտիմությունը: Չնայած այս երկու հանգամանքները միմյանց խիստ շաղկապված են:

Երբ Հայաստանի դատարանները իշխանության որոշակի ազդեցությամբ հրաժարվեցին Լյուդմիլա Սարգսյանին ճանաչել ՍԴՀԿ ատենապետ՝ տուրք տալով սփյուռքից եկած ազդակներին, Սարգսյանը որոշեց իր համախոհների խմբով ստեղծել նոր կուսակցություն, այն անվանելով Վերակազմյալ ՍԴՀԿ՝ նկատի ունենալով, որ ժամանակին Հնչակյան կուսակցությունից հեռացած մի խումբ ստեղծել է նույնանուն կուսակցություն: Սակայն ՀԱԿ-ը և նրա ղեկավարները տևական ժամանակ չէին ցանկանում ճանաչել Սարգսյանի ստեղծած կուսակցության գոյությունը՝ փորձելով նրան համոզել, որ անդամակցի ՀԱԿ կուսակցությանը:

Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ անցյալ տարվա աշնանը, երբ ՀԱԿ-ը քառյակի, իսկ ապա նաև եռյակի շրջանակներում հրապարակային միջոցառումներ էր կազմակերպում, այդ թվում՝ հանրահավաքներ Ազատության հրապարակում, Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ն չէր նշվում ոչ միայն կազմակերպիչների ցանկում, այլ նրան նույնիսկ հարկ չէին համարում հարավիրել հարթակ և ձայնի իրավունք տալ: Ի վերջո՝ Սարգսյանի ստեղծած կուսակցության գոյությունը ճանաչեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ՀԱԿ-ից առանձին ընդունելություն կազմակերպեց ՎՍԴՀԿ վարչության անդամների համար, և պաշտոնապես հռչակվեց, որ այս կուսակցությունը ևս միանում է համազգային շարժմանը:

Լյուդմիլա Սարգսյանը իր մի քանի համախոհների հետ մասնակցեց այս տարվա մարտի 5-ին Ծառուկյանի կազմակերպած համաժողովին, որը ՀԱԿ-ի կողմից բոյկոտվում էր, և առնվազն այդ պահից սկսած պարզ էր, որ Լյուդմիլա Սարգսյանը անկախ է գործում ՀԱԿ-ից, և նրանց հարաբերությունները վերջնականապես փչացած են:

Փետրվարի 12-ից հետո, երբ Ծառուկյանը հեռացավ ԲՀԿ-ից և քաղաքականությունից, իսկ համազգային շարժումը դադարեց գոյություն ունենալ, Սարգսյանը կանգնեց լուրջ ընտրության առաջ: Նա այլևս խզել էր կապերը ՀԱԿ-ի հետ, և նրա հետ ընդհանուր քաղաքական ապագայի մասին խոսք չէր կարող լինել, իսկ ԲՀԿ-ն այլևս նախկին տանող ուժը չէր: Եվ ահա, մեջտեղ է գալիս սահմանադրական փոփոխությունների նախագիծը, և նրան նախագահական նստավայրից հանդիպման հրավեր է արվում: Իհարկե, Սարգսյանը կարող է մերժել այդ առաջարկը և հայտարարել, որ ինքը դեմ է այդ փոփոխություններին: Սակայն նման բան ասելու համար նա որևէ հիմք չունի, և բացի այդ՝ անհասկանալի է, թե ինչ է անելու դրանից հետո: Մինչդեռ նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը Սարգսյանին տալիս է չափազանց կարևոր կռվան, ՍԴՀԿ մյուս կառույցների հետ պայքարում:

Եթե նախագահ Սարգսյանը ընդունում է ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, ապա դրանով լուրջ ապտակ է հասցնում ՍԴՀԿ մյուս կառույցներին, քանի որ այդ փաստով ճանաչում է ՎՍԴՀԿ-ի քաղաքական լեգիտիմությունը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը ընդունի նաև ՍԴՀԿ մյուս կառույցներին, այդ թվում՝ այդ կուսակցության ատենապետ Հակոբ Տիգրանյանին: Բայց դրանից Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպման նշանակությունը ամենևին չի նվազի, քանի որ ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ չի ճանաչում Սարգսյանի հիմնադրած կուսակցության օրինականությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանը ճանաչում է:

Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր հաշվարկն ունի, նա իր այս քայլով ՀԱԿ-ից հերթական կտորն է պոկում:

Նախագահի հետ հանդիպման ամենայն հավանականությամբ կգնա նաև ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ ևս՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Իսկ դա արդեն ցույց է տալիս, որ այդ խմբակցության գրեթե կեսը ինչ-որ իմաստով համագործակցում է իշխանության հետ, իսկ Սահմանադրության հանրաքվեն մերժում են խմբակցության որոշ անդամներ: Այնպես որ՝ յուրաքանչյուրն առաջնորդվում է իր շահերով, և երբ այդ շահերը համընկնում են, կողմերը միմյանց ձեռք են մեկնում և լուսանկարվում:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում