Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ է փոխվում ղարաբաղյան հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնություններին, դրանք չեն ազդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են միասին: Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան լուրջ պատասխանատվությամբ է մոտենում իր համանախագահության առաքելությանը:

Դրանից քիչ անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանագահը ադբեջանական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ հայտարարել է․ «Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանն ու բանակցային գործընթացի զարգացումը քննարկելուն․․․Հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար կողմերի նոր պարտականությունների պահանջ կա` նախապատրաստված ամենաբարձր մակարդակով»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Այն, որ ամերիկա-ռուսական դիմակայությունը չի անդրադառնում ղարաբաղյան հակամարտության վրա՝ իհարկե, ողջունելի է, հատկապես այն պայմաններում, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի տնտեսության վրա անդրադառնում այդ դիմակայությունը, երբ տեսնում ենք այդ դիմակայության ծանր տնտեսական ազդեցությունը: Եվ ահա, այս ֆոնին, իհարկե, լավ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա մենք այդ ազդեցությունը չենք տեսնում:

Մյուս կողմից, սակայն, պետք է երևի թե արձանագրենք մի բան, որ այս տարիների ընթացքում, ըստ էության, հենց ամերիկա-ռուսական մրցակցությունն է, որ օգնել է պահել ղարաբաղյան ստատուս քվոն և չկանգնել պարտադրված զիջումների կամ փոխզիջումների առաջ, որոնք կարող են շատ ցավոտ և վտանգավոր լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ըստ էության, փոխադարձաբար ձախողելով, խանգարելով կամ արգելակելով դոմինանտության հասնելու միմյանց փորձերը՝ ապահովել են որոշակի կայուն և հավասարակշիռ իրավիճակ երկու տասնամյակի ընթացքում: Եվ այս տեսանկյունից կարծեք թե Հայաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ղարաբաղյան հարցում շարունակեն մրցակցել դոմինանտության համար և այսպիսով, ըստ էության, հակակշռել միմյանց:

Եվ այս տեսանկյունից նաև, եթե ամերիկա-ռուսական պայմանավորվածությունը և համաձայնությունը, դիմակայությունը ղարաբաղյան հակամարտության վրա չտարածելու փոխըմբռնումը առկա մրցակցությունը խաղաղ և առանց սադրիչ ավանտյուրաների շարունակելու շուրջ է, ապա սա, իհարկե, միանշանակ ողջունելի է: Սակայն, եթե ամերիկա-ռուսական համաձայնությունը, միմյանց միջև դիմակայությունը ղարաբաղյան խնդրի վրա չտարածելու հարցում փոխհամաձայնությունը մրցակցությունը դադարեցնելու շուրջ է ընդհանրապես, ապա այս դեպքում արդեն սա ուղղակի տագնապ է Հայաստանի համար, որովհետև եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դադարեն մրցակցել, ապա այստեղ, իհարկե, Հայաստանի ու Ղարաբաղի համար ռիսկերն էապես ավելանում են: Ոչ, իհարկե, բացառապես բոլոր դեպքերում, սակայն զգալիորեն ավելանում են, և իրավիճակը այդ դեպքում գերազանցապես դառնում է վտանգավոր:

Սրան զուգահեռ, մրցակցության ավարտը կամ մրցակցության չեզոքացումը Հայաստանի համար կարող է դրական լինել միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում Ռուսաստանի ներուժի կամ ազդեցության հաշվին, քանի որ վերջին շրջանում հենց Ռուսաստանի դեստրուկտիվ քաղաքականությունն է հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացրել և դարձրել պայթյունավտանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում