Իրանը «ակտիվ» բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ` առնվազն երկու տեսակի ռազմական ինքնաթիռներ գնելու պայմանագիր կնքելու համար: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Իրանի փոխնախագահ Սորեն Սաթարին:
«Այդ ոլորտում այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում: Սակայն դրանք վարում են և, համապատասխանաբար, պետք է մեկնաբանեն մեր պաշտպանության գերատեսչությունները: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել առնվազն երկու տեսակի նման ինքնաթիռների համար: Այդ հաշվով բանակցությունները լավ են ընթանում»,- ասել է Սաթարին:
Պատասխանելով ռուսական Superjet 100 ինքնաթիռներ գնելու մասին հարցին` փոծնախագահը նշել է, որ դա գրավում է Թեհրանի ուշադրությունը, և «եթե Ռուսաստանը մեզ լավ ֆինանսական պայմաններ առաջարկի, մեր շատ ավիաուղիներ պատրաստ կլինեն վերցնել դրանք»: