WSBJ7 հեռուստաալիքի 24-ամյա Էլիսոն Փարքերի հայրը, որը եթերում սպանվել է իր նախկին գործընկերոջ կողմից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել խստացնել զենքի վաճառքը և դրան տիրապետելը կարգավորող օրենքները: Այս մասին գրում է BBC-ն:
Էնդի Փարքերի խոսքով` իշխանությունները պետք է վերանայեն օրենքները և չեզոքացնեն դրանց «բացթողումները», որպեսզի զենքը չհայտնվի հոգեկան խանգարումով տառապող մարդկանց ձեռքում:
«Պարոն նախագահ, դուք պետք է անեք այդ: Խնդրում եմ, արեք այդ: Արեք դա մեզ համար և մյուս մարդկանց համար, որպեսզի նրանք չկորցնեն իրենց Ադամներին և Էլիսոններին»,- ասել է լրագրողուհու հայրը: