2016 թվականին նավթի գինը մեկ բարելի դիմաց կկազմի 50-60 դոլար, գտնում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի նախկին օգնական Չակ Մակքոնելը, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ նավթի գինը սկզբում կշարունակի ընկնել` հնարավոր է, որ մեկ բարելի դիմաց հասնի մինչև 30 դոլարի, իսկ հետո կբարձրանան:
Նա նաև նշել է, որ ենթադրվող գները կարող են բարձրանալ մի շարք արտաքին գործոնների ազդեցության տակ, ներառյալ Մերձավոր Արևելքի անկայուն վիճակը:
Ինչպես հաղորդում է Sputnik-ը՝ հղում կատարելով Էներգետիկայի միջազգային գործակալությանը, 2016 թվականին նավթի համաշխարհային գները կշարունակեն ընկնել` պահանջարկի նվազման հետևանքով: