Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երգիչ Ռիկի Մարտինը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին լատինաամերիկյան լրագրողների հետ միջադեպի կապակցությամբ: Այս մասին նա գրել է Fusion-ում:
«Այն փաստը, որ այնպիսի մարդը, ինչպիսին հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն է, հանդգնություն ունի շարունակել օր օրի ազատորեն ճնշում գործադրել լատինաամերիկացիների վրա, ինձ շատ չարացնում է»,- գրել է նա:
Մարտինը նկատի է ունեցել այն միջադեպը, երբ Թրամփը Univision հեռուստաալիքի իսպանալեզու լրագրողին վիրավորական խոսքեր է ասել, և առանց լուրջ պատճառի վռնդել իր մամլո ասուլիսից: Երգիչը գրում է, որ Խորխե Ռամոսը համարվում է «ամենահարգված իսպանալեզու լրագրողներից մեկը»: