Ինդիանայի համալսարանի մասնագետները մի շարք փորձերի ընթացքում պարզել են, որ կանայք, ովքեր աշխատում են տղամարդկանց կոլեկտիվում, հաճախ են տառապում սեռական ոտնձգություններից, ենթակա են սոցիալական մեկուսացման և դժվարությամբ են առաջ շարժվում կարիերայի սանդուղքով, հայտնում է rosbalt.ru-ն:
Գիտնականները նաև նշում են, որ աշխարհում շարունակում է տեղ գրավել սեռական խտրականությունը, և տղամարդկանց կոլեկտիվներում հաճախ չեն հավատում կանանց արհեստավարժությանը:
Ամերիկյան գիտնականներն օրվա ընթացքում չափել են կանանց սթրեսի հորմոնի մակարդակը: Նրանք կասկածում են, որ այդ կանանց մոտ մշտական սթրեսի պատճառով խախտվում է սթրեսի և կորտիզոլի մակարդակի կարգավորումը: