Instagram սոցկայքում ի հավելումն լուսանկարների և տեսագրությունների քառակուսի ձևի երկու նոր ձևաչափ է ավելացել` դիմանկարային և ալբոմային: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Վերոնշյալ որոշումն ընդունվել է կապված այն բանի հետ, որ Instagram-ում հրապարակվող յուրաքանչյուր հինգերորդ լուսանկար կամ տեսագրություն նախապես քառակուսի չի լինում:
Instagram-ի պրոֆիլում ժապաավենները նախկինի պես քառակուսի կերևան, սակայն նորությունների ժապավենում դրանք կերևան այն ձևաչափով` ինչպես տեղադրում է օգտատերը: