Obi Worldphone սթարթափը, որի համահիմնադիրն է Apple-ի նախկին ղեկավար և Pepsi-ի նախկին տնօրեն Ջան Սքալին, նոր սմարթֆոններ է թողարկել: Սքալին գովազդել է Android հարթակով երկու մոդելներ` Worldphone SF1 и Worldphone SJ1.5:
Ավագ մոդելը` SF1-ն (անվանակոչված է ի պատիվ Սան Ֆրանցիսկո քաղաքի) ունի 5 դյույմ տրամաչափով էկրան` պաշտպանված Gorilla Glass 4 ապակիով, կաղապարը մետաղյա է: Այն նախատեսված է երկու SIM քարտի համար, ունի Snapdragon 615 չիպ և 13 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Սարքավորումը կթողարկվի երկու տարբերակով` 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն (199 դոլար), ինչպես նաև 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ կրիչ կուտակիչով (239 դոլար):
Կրտսեր մոդելը` SJ1.5-ը (Սան Խոսե) ունի 4 միջուկային MediaTek MT6580 պրոցեսոր, 5 դյույմ անկյունագծով HD էկրան, երկու SIM քարտի համար նախատեսված տեղ և 16 ԳԲ հիշողություն: