2015 թվականի երկրորդ եռամսյակում Apple ընկերությունը վերավաճառողներին է ուղարկել 3,6 միլիոն Apple Watch: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Վերլուծաբանների տվյալների համաձայն՝ Apple Watch-ի վաճառքը մոտենում է Fitbit-ին`«ֆիթնես-թրեքների» և կրվող էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկին: Հետազոտողները հայտարարել են, որ մոտակա ժամանակում Fitbit-ը կկորցնի շուկայում իր մասնաբաժինը և կրվող էլեկտրոնիկայի հատվածում Apple-ը կդառնա առաջատար:
Երկրորդ եռամսյակում կրվող էլեկտրոնիկայի վաճառքը երեք անգամ ավելացել է՝ դառնալով 18,1 միլիոն հատ: