Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Առանց Ծառուկյանի ֆինանսների եռյակի ձևաչափով Սահմանադրական փոփոխությունների դեմ ճակատի ձևավորումն անհնար է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, սահմանադրական փոփոխությունների 1-15 գլուխները դրվել են քննարկման, իշխանությունը պնդում է, որ այս փոփոխությունները իր վերարտադրման համար չեն, քանի որ ՀՀԿ-ն 99-ից իշխանության է և որևէ բան չի խանգարում շարունակելու մնալ իշխանություն՝ հատկապես որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնում չենք տեսնի իրեն։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են պետք այս փոփոխություններն իշխանությանը։

Որպեսզի հասկանանք՝ ինչի համար են փոփոխությունները, պետք է դրանց բնույթն ուսումնասիրենք. իշխանավորների պնդումներն այստեղ հիմք չեն: Իսկ առաջարկվող փոփոխությունների բնույթը հուշում է, որ նպատակը կուսակցապետության հաստատումն է: Ս. Սարգսյանը գործող Սահմանադրության պայմաններում էլ պաշտոնաթողությունից հետո կարող է չզբաղեցնել ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնը, ո՞վ է խանգարում:

-Սահմանադրական այս փոփոխություններին դեմ են նաև ընդդիմադիրները։ Պայքարի միասնական ճակատ ձևավորելը արդյոք կարո՞ղ է համարվել արդյունավետ միջոց, երբ մենք տեսնում ենք,  որ իշխանությունը միասնական ճակատով պայքարները միշտ կարողացել է վերացնել, պառակտել։

Եթե եռյակի ձևաչափն է միասնական ճակատ համարվում, ապա Գ. Ծառուկյանի ֆինանսական օժանդակության բացակայությունը դրա վերականգնումը գրեթե անհնար է դարձնում: Այլ ուժերի միավորումը դժվար է ասել, թե որքանով է հավանական՝ հաշվի առնելով միմյանց նկատմամբ անվստահությունն ու անհարգալից վերաբերմունքը:

Իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով գրանցված ու Հայաստանում գտնվող ընտրողների քանակների տարբերությունը և որոշ այլ հանգամանքներ, ապրիորի հայտնի է, որ միայն զանգվածային կեղծիքների միջոցով է հնարավոր հանրաքվեով որևէ փոփոխություն անցկացնել: Եվ ընդդիմադիր շարժում կամ միավորում նախաձեռնողները պետք է հաշվի առնեն հետևյալ խնդիրը. չգործող, բացառապես կեղծիքների իրականացման համար հարմարեցված ընտրական համակարգի և կեղծիքներն օրինականացնող դատական համակարգի առկայության պայմաններում ինչպե՞ս են կեղծիքների դեմն առնելու:

Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԵՏՄ անդամներից Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 21.9 տոկոսով, Բելառուսի հետ՝ 16.2, Ղազախստանի հետ՝ 34.5 տոկոսով, Հայաստանից դեպի ՌԴ արտահանման ծավալը նվազել է 47.1 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 33.3, դեպի Բելառուս՝ 29.7 տոկոսով: Ստացվում է, որ ԵՏՄ անդամակցությունը ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով դրական ազդեցություն չի թողնում։ Սա ցույց է տալիս ԵՏՄ սնանկությո՞ւնը, մինչդեռ ԵՏՄ կողմնակիցները հենց հնարավոր տնտեսական զարգացման ցուցանիշներով էին փորձում հիմնավորել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը։

Արտաքին առևտրի շրջանառության առումով Ռուսաստանը Հայաստանի 2-րդ խոշորագույն գործընկերն է՝ ԵՄ-ից հետո: Տասնյակում են նաև Չինաստանը, Իրանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Շվեյցարիան, Վրաստանը և Կանադան՝ այդ հերթականությամբ: ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում՝ Բելառուսի և Ղազախստանի հետ  առևտուրը չնչին մաս է կազմում: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը պարզապես ավելացրեց իր կախվածությունը Ռուսաստանից և դարձավ կտրուկ անկում ապրող համակարգի պատանդը, իսկ հետագա գահավիժումն արդեն անխուսափելի է: ԵՏՄ-ին անդամակցելով՝ հայկական քաղաքական վերնախավն իր մորթապաշտական շահերին զոհաբերեց Հայաստանի զարգացման հեռանկարը. տնտեսական զարգացման, 170 միլիոնանոց շուկայի, անվտանգության և այլնի մասին խոսակցությունները պարզապես դա թաքցնելու համար էին և են:

Պարոն Գրիգորյան, Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրից հետո Հայաստանում խոսում էին մեծ հնարավորությունների մասին, սակայն այս պահին սայլը տեղից չի շարժվում։ Հայ-իրանական հարաբերությունների խորացման, ծրագրերի կյանքի կոչման հարցում է՞լ Ռուսաստանը կխոչընդոտի։

Ե՛վ Ռուսաստանը, որը Հայաստանի մեկուսացումից ամենաշատ օգուտ ստացող կողմն է, և՛ հայկական ռուսապաշտ քաղաքական վերնախավը: Պատահական չէ, որ արդեն մի քանի շաբաթ է անցել Իրանի դեսպանի հայտարարությունից, թե՝ Հայաստանի տարածքով են ուզում կապվել Սև ծովի (այսինքն՝ Եվրոպայի) հետ: Ու պատժամիջոցների վերացման դեպքում սա արդեն զուտ տեսական հետաքրքրություն չի լինի: Բայց Հայաստանում ոչ իշխանությունն է արձագանքում, ոչ էլ ընդդիմությունը. անգամ քննարկում ծավալելու փորձ չի արվում: Ու պատճառը հավանաբար դարձյալ ռուսների համար տհաճ թեմայից պարզապես խուսափելու ձգտումն է: Մինչ Ադրբեջանն արագ կողմնորոշվում և Իրանին գազի տարանցման նոր ծրագրի հայտ է ներկայացնում, Հայաստանում քննարկում են սահմանադրական փոփոխությունների կապը միասեռական ամուսնությունների հետ, Մարզահամերգային համալիրի վաճառքը և նմանատիպ «դարակազմիկ» հարցեր՝ տարածաշրջանային համագործակցության և անվտանգության կարևորագույն խնդիրների փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում