Apple ընկերությունը լրագրողներին հրավիրատոմսեր է ուղարկել 2015 թվականի սեպտեմբերի 9-ի շնորհանդեսի համար, որը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում, և որի ընթացքում ենթադրվում է կներկայացվեն նոր iPhone-ը և Apple TV-ն, հայտնում է Reuters-ը:
Apple-ը ընդհանրապես իր նոր սմարթֆոնները ներկայացնում է սեպտեմբերին: Այդ պատճառով լրագրողները և փորձագետները սպասում են, որ այդ օրը կներկայացվի iPhone 6s-ը:
Համացանցում անանուն աղբյուրի կողմից հրապարակվել է տեսանյութ, որը ցուցադրում է նոր iPhone 6s-ի արտաքին տեսքը: