Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմասնակցի սերբ գիտնական Նիկոլ Տեսլայի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին:
Այդ մասին իր թվիթերում գրել է հոլիվուդյան պրոդյուսեր Գորան Բիժելովիչը: Նկարահանման ժամկետների մասին տեղեկություն չկա:
Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել իր հայրենակից Տեսլայի հետ կապված մի նախագծի: