Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Լռե՞նք, երբ ամեն րոպե կարող է աղետ լինել». Սիսիանի ավագանու անդամը բացահայտում է Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցածը

Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և տեղեկացրել, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում և ճանապարհին կորում են:

Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին: Քաղաքապետն էլ պարզ, մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա:

Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, որն սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչից հետո Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Հակոբջանյանը չնայած անհավասար պայքարում վնասվածք է ստանում, սակայն հիվանդանոց չի դիմում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նշեց, որ ծեծկռտուք իր և մարզպետի միջև չի եղել, սակայն նշեց, որ ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել վարչապետին, իսկ թե ինչ է գրված եղել նամակում՝ քաղաքապետը նշեց, որ տեղյակ չէ։

«Ծանոթ չեմ նամակին, անկեղծ ասած, բայց նամակ եղել է»,-ասաց քաղաքապետը։ Իսկ իր և մարզպետի միջև եղած զրույցի վերաբերյալ հարցին էլ զայրացած պատասխանեց, որ հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանում։

Ավագանի անդամ, լրագրող Սրբուհի Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց իր՝ վարչապետին ուղղված նամակի բովանդակությունը:

«Երբ կարդացի, որ կառավարությունը հրատապ ծրագրերով հատկացումներ է արել Սյունիքի մարզին, զայրացա։ Արժանապատվության խնդիր էր, երբ տեսա, որ Սիսիանին 36 միլիոն դրամ է հատկացրել, մինչդեռ Գորիսին՝ 130 միլիոն դրամ. տարբերությունը՝ մոտ 100 միլիոն։ Որոշեցի մի փոքր ակտիվ խմբով կարճ ժամանակահատվածում ստորագրահավաք անել։ 150 սիսիանցիներ ստորագրել են նամակը, և եթե ժամանակ ունենայինք, բոլոր սիսիանցիներն էլ կստորագրեին, քանի որ սարսափելի վատ վիճակում են Սիսիան քաղաքի բակերն ու ճանապարհները։

Կառավարությանը խնդրել եմ վերանայել, փաստեր եմ բերել, որ Գորիս քաղաքի միայն մեկ թաղամասին կառավարությունը հատկացնում է 60 միլիոն՝ բակերի նորոգման համար, մինչդեռ ամբողջ Սիսիան քաղաքին՝ ընդամենը 16 միլիոն, 36 միլիոնից 20 միլիոնն էլ գնում է հիվանդանոցի նորոգմանը։ Տեսեք տարբերությունը»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը՝ հավելելով, որ սա աբսուրդ է։

«Մեր չորրորդ կարգի վթարային՝ ֆիզկուլտուրնիկների շենքերից մեկում 50 ընտանիք է բնակվում, հանձնաժողովը եկել է և տեսել, որ ամրացման հնարավորություն չկա, և այդ շենքն ամեն րոպե փլուզման վտանգի տակ է, և 50 ընտանիք՝ ծերեր, ազատամարտիկներ, կհայտնվեն փլատակների տակ։ Հրատապ ծրագրերի մեջ այս խնդիրը Սիսիանի քաղաքապետարանը ներկայացրել է մարզպետարան, և սա ջնջվել է, Գորիսի փողոցների ասֆալտապատումն է մտցվել։ Եվ մենք լռե՞նք, երբ ամեն րոպե կարող է աղետ լինել։ Մինչև ե՞րբ կարելի է լռել։ Ես՝ որպես ավագանու անդամ, մտահոգված եմ»,- ասաց ավագանու անդամը։

Նա նշեց, որ առաջիկայում կհրապարակի նաև իր՝ վարչապետին հասցեագրած նամակը, որը վարչապետը մակագրել է Սյունիքի մարզպետին։ Ապա մարզպետի հրամանով մարզպետարանը ուսումնասիրություն է իրականացրել և ավագանու անդամի նամակին օրենքով սահմանված կարգով մարզպետարանից պատասխանել են։

«Առանց ծեծկռտուքի, առանց շանտաժների, քաղաքակիրթ ձևով, չգիտեմ ինչու, լրագրողներին ավելի շատ հետաքրքրում է ծեծն ու ջարդը, իսկ օբյեկտիվ պատճառը, որ թաքնված է այս ամենի տակ, այնքան էլ չի հետաքրքրում։ Նամակի պատասխանը ստացել եմ, բայց այնտեղ իմ հարցերի պատասխանը չկա, որովհետև այդտեղ մարզպետարանը ներկայացրել է թվեր, որ 2012, 2014, 2015 թվականներին 500 միլիոնով ավելի գումար է հատկացվել Սիսիանի տարածաշրջանին, քան Գորիսի տարածաշրջանին։ Տարածաշրջանները քաղաքները չեն։ Սիսիանի տարածաշրջանը Սյունիքի մարզի ամենամեծ տարածաշրջանն է գյուղերի քանակով և տարածքով։ Այդ գումարները հատկացվել են դպրոցաշինությանը, ինչը ողջունելի է։ Ես չեմ ասում՝ դպրոց չկառուցեն, բայց չի կարելի դա ընդհանրացնել Սիսիան քաղաքի հետ։ Սա քաղաքային համայնք է, որտեղ մարդիկ շքամուտքից ոտքը դնում են և հայտնվում ցեխի ու փոշու մեջ։ Ցավոք սրտի, միայն նախորդ տարի սահմանները պահելիս մենք չորս զինվոր կորցրինք, մի՞թե կարելի է միայն նրա համար, որ քաղաքապետը ինչ-որ ժամանակ ԲՀԿ-ական է եղել, խնդիրը քաղաքականացնել։ Չի կարելի նման բան անել»,- ասաց նա։

Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ մարզպետը եկել է Սիսիան, բայց ինքն անձամբ չի հանդիպել նրան։

Ավագանու անդամը նշեց, որ մարզպետարանի կողմից տրված նամակի պատասխանն իրեն չի բավարարում, և ինքը պլանավորել է առաջիկայում հանդիպել վարչապետին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում