Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Ես եմ մեղավոր. կներեք, չնայած՝ արժանի չեմ». Նոր մանրամասներ «Էյֆել» ժամացույցների խանութների ցանցի սեփականատիրոջ ինքնասպանությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սվոչ» և «Էյֆֆել» հայտնի Ժամացույցների խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:

Պարզվում է՝ ինքնասպան եղած գործարարի աշխատակիցները իրավապահներին հայտնել են, որ նա դեպքի առաջին օրն աշխատանքային հարցերի հետ կապված որոշ ծրագրեր թողել է երկուշաբթի օրվան՝ օգոստոսի 17-ին:

Նկատենք, որ կամաց-կամաց փաստերի տեսքով հաստատվում է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն տեղեկությունը, որ ժամացույցների խանութի սեփականատիրոջ նկատմամբ անհարկի քրգործ է հարուցված եղել: Նաև մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին քննիչները հարցաքննել են նաև «Ստալկեր» ֆիրմայի մյուս բաժնետերերին, որոնք իրավապահներին հայտնել են, որ ընկերության կողմից իբրև թույլ տրված չարաշահումների փաստով ՀՀ ֆինանսների նախարարությունում քրեական գործ կա հարուցված, սակայն իրենք դա հիմնավոր չեն համարում և այդ հարցը վիճարկում են: Բայց միաժամանակ նրանք նշել են, որ եթե հիմնավորվի չարաշահման փաստը, և իրենք չարաշահումների համար տուգանվեն, ապա դա այն խնդիրը չէր, որի համար Գեորգին ինքնասպան լիներ:

Հիշեցնենք, որ Գեորգի Մկրտչյանի դին հայտնաբերել էին օգոստոսի 16-ի առավոտյան՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով:

Նշենք, որ գործարարը նամակ էր գրել. «Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս և ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում