Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արթուրն ու Մովսեսը մարմնավաճառ «Իրինային» տարել են հյուրանոց, բայց սեքսի փոխարեն «լավով» շորթել են նրա հեռախոսը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արթուր Պողոսյանի և Մովսես Մնեյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Արթուրը և 35-ամյա Մովսեսը բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը իրենց հանձնելու՝ շորթման եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության են եկել և 2014 թվականի փետրվարի 6-ին տաքսիով գնացել են Լենինգրադյան փողոցում գործող «Խրճիթ» հյուրանոցի մոտ:

Մովսես Մնեյանն իջել է մեքենայից, մոտեցել է այնտեղ կայանված տաքսուն և ձեռքի շարժումով այդ մեքենայի հետևի նստատեղին նստած մարմնավաճառուհի Ռայա Զ.-ին հասկացրել է, որ դուրս գա:

Ռայան դուրս է եկել, մոտեցել է Մովսեսին:

Պայմանավորվել են, որ մարմնավաճառուհին 30 հազար դրամով Մովսեսի ու նրա ընկեր Արթուրի հետ սեռական հարաբերություն ունենա:

Մովսեսի առաջարկով երեքով նստել են Ռայային «սպասարկող» տաքսին ու գնացել են Տիչինայի փողոցում գործող «Բոռա» հյուրանոց: Սենյակ են վերցրել: Արթուրն ու Մովսեսը գարեջուր են պատվիրել:

Արթուրը փակել է սենյակի մուտքի դուռը, բանալին դրել է գրպանը: Երկու ընկերները մարմնավաճառուհուն հայհոյել են, ասել են, թե նրա հետ սեռական հարաբերություն ունենալ չեն ցանկանում: Սպառնացել են, որ կծեծեն, եթե մարմնավաճառուհին իրենց գումար չտա:

Ռայան ասել է, որ գումար չունի: Նա տեսել է, որ սենյակը պատուհան չունի, վախեցել է, որ իրեն կարող են սպանել կամ վնասել, օգնություն չի կանչել:

Մոտ կես ժամ Մովսեսն ու Արթուրը սպառնացել են մարմնավաճառուհուն:

Համոզվելով, որ նրա մոտ գումար չկա, պահանջել են, որ նա զանգի դրսում սպասող տաքսու վարորդին, հարցնի, թե ինչքան գումար կա նրա մոտ՝ նախապես միացնելով հեռախոսի բարձրախոսը:

Տաքսու վարորդն ասել է, թե մոտը 2 հազար դրամ կա:

Մովսեսն ու Արթուրը պահանջել են, որ Ռայան իրենց հանձնի իր «Սամսունգ» բջջային հեռախոսը: Մարմնավաճառուհին իր «հաճախորդներին» է հանձնել 40 հազար դրամ արժողությամբ հեռախոսը:

Արթուրը բացել է հյուրանոցի սենյակի դուռը, երեքով դուրս են եկել հյուրանոցից, նստել են Ռայային սպասող տաքսին:

Մովսեսը նստել է վարորդի կողքին, իսկ Արթուրն ու Ռայան՝ հետևի նստատեղին: Արթուրն ասել է, թե իրենք մի կանգառից իջնելու են: Նա պահանջել է, որ Ռայան վերցնի վարորդի մոտ եղած երկու հազար դրամը ու տա իրենց: Ռայայի խնդրանքով վարորդն այդ գումարը տվել է իր կողքին նստած Մովսեսին:

Ռայան հետ է վերցրել իր հեռախոսը, միջից հանել է հեռախոսաքարտը, ապա հեռախոսը նորից հանձնել է Արթուր Պողոսյանին:

Անդրանիկի փողոցում Արթուրն ու Մովսեսն իջել են մեքենայից ու հեռացել են: Հափշտակված հեռախոսը Մովսես Մնեյանը վաճառել է «Վերնիսաժում»:

Շորթման եղանակով կատարած հափշտակության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արթուր Պողոսյանն ու Մովսես Մնեյանն իրենց մեղավոր չեն ճանաչել:

Արթուրը ցուցմունք է տվել, թե դեպքի օրը Մովսեսի հետ տաքսիով երթևեկել է, և, իրոք, Լենինգրադյան փողոցում կանգնած մի տաքսու մեջ Մովսեսը նկատել է մի մարմնավաճառուհու:

Նա իջել է մեքենայից, որոշ ժամանակ զրուցել է մարմնավաճառուհու հետ, ով ներկայացել է որպես «Իրինա»: Պայմանավորվել են: Մարմնավաճառուհուն սպասարկող տաքսիով երեքով գնացել են «Բոռա» հյուրանոց:

Հյուրանոցի սենյակում ինքը նայել է մարմնավաճառուհուն ու չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Երեքով հանգիստ զրուցել են սենյակում ու կարճ ժամանակ անց դուրս են եկել:

Իրենք տուժողին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն սպառնացել:

Ինչ վերաբերում է տուժողի հեռախոսին, ապա նա կամովին է այն նվիրել իրենց: Ինքը նույնիսկ հարցրել է՝ արդյո՞ք հեռախոսը սրտանց է նվիրում, Ռայան էլ ասել է՝ այո:

Ռայայից գումար չեն պահանջել, պարզապես ցանկացել են ժամանակ անցկացնել:

Մովսեսը հայտնել է, թե հյուրանոցի սենյակում Արթուրն ու Ռայան առանձնացել են, ինքը գարեջուր է խմել: Քիչ անց Արթուրը դուրս է եկել ու իրեն ասել է, թե չի ցանկանում այդ մարմնավաճառի հետ սեռական հարաբերություն ունենալ:

Երեքով զրուցել են հանգիստ, նույնիսկ պարզվել է, որ ինքն ու Ռայան ընդհանուր ծանոթներ ունեն:

Իր մոտ քսան հազար դրամ է եղել այդ ժամանակ, բայց ինքը չի ցանկացել, որ Արթուրն այդ մասին իմանա:

Ռայայից պարտքով երկու հազար դրամ է խնդրել, որ կարողանան տաքսիով տուն հասնել: Ռայան իր խնդրանքը չի մերժել, միաժամանակ հետաքրքրվել է իր բջջայինի համարով: Ինքն ասել է, թե բջջային հեռախոս չունի: Ռայային առաջարկել է իրեն բջջային հեռախոս նվիրել: Ռայան անմիջապես «լավով» նվիրել է իր հեռախոսը:

Տուժող Ռայան հայտնել է, որ «Բոռա» հյուրանոցի սենյակում
Արթուրն ու Մովսեսը մինչև գոտռկատեղը հանել են իրենց շորերը, գարեջուր են խմել ու հայհոյել: Ասել են, թե իր հետ սեռական հարաբերություն չեն ունենալու: Սպառնացել են «փչացնել» իրեն, եթե գումար չտա:

Բայց իր մոտ գումար չի եղել: Ինքը նրանց ասել է, թե մարմնավաճառությամբ է հոգում իր ընտանիքի հոգսերը, խնդրել է իր նկատմամբ բռնություն չգործադրել:

Ամբաստանյալները շատ ագրեսիվ են եղել, ինքը վախեցել է նրանց վարքագծից:

Համոզվելով, որ ինքը գումար չունի, Մովսեսը պահանջել ու իր ձեռքից վերցրել է «Սամսունգ» հեռախոսը: Դրանից հետո բացել են սենյակի դուռը, երեքով հյուրանոցից դուրս են եկել, նստել են իր տաքսին: Մեքենայի մեջ նրանք պահանջել են, որ ինքը վարորդից երկու հազար դրամ վերցնի ու հանձնի իրենց:

Տուժողը պնդել է, որ հեռախոսը և երկու հազար դրամը ամբաստանյալներին է տվել իր կամքին հակառակ, նրանցից վախենալով: Բայց քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Արթուր Պողոսյանը նախկինում 5 անգամ դատվել է: Վերջին անգամ 5 տարի ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար, պատժի կրումից ազատվել է 2013 թվականին:

Մովսես Մնեյանը նախկինում դատվել է 2 անգամ: Վերջին անգամ դատվել է գողության համար, պատժից ազատվել է 2009 թվականին, նրա դատվածությունները համարվում են մարված:

Ընդհանուր իրավասության դատարանը երկու ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել շորթման եղանակով հափշտակություն կատարելու համար:

Արթուր Պողոսյանի վերաբերյալ դատարանն արձանագրել է հանցագործության կատարման վտանգավոր ռեցիդիվ և նրան դատապարտել է 5 տարի 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի ապրիլի 23-ից:

Մովսես Մնեյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 22-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալներն ու Արթուր Պողոսյանի շահերի պաշտպանը: Նրանք խնդրել էին բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ Արթուր Պողոսյանի՝ տուժող Ռայա Զ.-ն իրենց մեղադրող ցուցմունքներ է տվել նախաքննական մարմնի դրդմամբ ու թելադրանքով: Նրա ցուցմունքները պետք է ճանաչվեն անթույլատրելի: Մարմնավաճառուհու ցուցմունքով իրենց նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելը անհիմն է ու անօրինական:

Պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալ Արթուր Պողոսյանի մեղադրանքի հիմքում միայն տուժողի ցուցմունքներն են դրված, գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներով նրա մեղքը հաստատված չէ:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննություն կատարելով, մերժեց բերված բողոքները, հիմնավորված գնահատեց ամբաստանյալների մեղքը և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատավճիռը թողնվեց անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում