Աշխարհի իններորդ ռակետ Ռաֆայել Նադալը նկարահանվել է Tommy Hilfiger-ի ներքնազգեստների գովազդում:
Իսպանացի թենիսիստը դարձել է բրենդի գովազդային դեմքը: Սպասվում է, որ հետագայում կլինեն ընկերության այլ գովազդներ, որոնցում կնկարահանվեն մի շարք հայտնի աստղեր:
Հավելենք, որ Նադալն առաջին անգամ չէ մերկանում ու նկարահանվում ներքնազգեստի գովազդում: 2011 թվականին նա Մեգան Ֆոքսի հետ ներկայացրել է մեկ այլ ընկերություն: