Նախորդ շաբաթ` նոյեմբերի 1-ից 5-ը, ԿԲ-ն արտարժույթի գնման կամ վաճառքի ոչ մի գործարք չի իրականացրել: Սա երևում է ԿԲ այսօր հրապարակած տվյալներից: Հիշեցնենք, որ նախորդ ողջ շաբաթվա ընթացքում դրամը թեև շատ քիչ, բայց արժեզրկվեց: Ամենայն հավանականությամբ դոլարի այս թանկանալը դրամի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ նախանցած շաբաթ ԿԲ-ն աննախադեպ մեծ ծավալի դոլար էր գնել շուկայից` 11.5 մլն դոլար, ինչն էլ քչացրել էր շրջանառության մեջ գտնվող դոլարի քանակությունն ու արժևորել այն դրամի նկատմամբ: