IDC ընկերության կատարած հետազոտությունը ցույց է տվել՝ 2015 թ. արդյունքներով սմարթֆոնների վաճառքի ծավալները կավելանան 10,4%-ով: Սմարթֆոնների միջին գնի անկման շնորհիվ մինչև 2019 թ. վաճառքի ծավալները կավելանան 460 մլն հեռախոսով տարեկան, հայտնում է vesti.ru-ն:
Փորձագետները նաև նշում են, որ շուկայում iPhone 6 Plus-ի հայտնվելը խթանել է ֆաբլեթների վաճառքը: Մեծ էկրանով սմարթֆոնների մատակարարումները պատմական առավելագույն մակարդակի վրա են, նշում են IDC-ում:
Ընդհուպ մինչև 2020 թ. Չինաստանը սմարթֆոնների առաջատար շուկա կմնա, բայց երկրի բաժինն աստիճանաբար կնվազի և կկազմի 23,1%:
Ֆաբլեթների՝ 5,5 դյույմից մեծ և 6 դյույմից փոքր էկրանով սարքերի մատակարարումները 2015 թ. կաճեն 84%-ով, իսկ 2019 թ. ֆաբլեթները կապահովեն սմարթֆոնների ամբողջ վաճառքի 71%-ը: