Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրների ֆոնդային բորսաներում 7 տարում ռեկորդային անկում է գրանցվել օգոստոսի սկզբից, դրանք կորցրել են ավելի քան 180 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է տնտեսական վերլուծության էմիրաթական «Մուբաշեր» կենտրոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ինչպես հստակեցնում է կենտրոնը՝ 6 երկրների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, Բահրեյն և Օման) շուկաների ֆոնդային ինդեքսների անկման հետևանքով նրանք կորցրել են 184,25 մլրդ դոլար, ինչը կազմում է ընթացիկ տարվա 412 մլրդ դոլարի չափով այդ երկրների ընդհանուր բյուջեի մոտ 45 տոկոսը։
Ամենամեծ վնասն օգոստոսին կրել է Սաուդյան Արաբիայի ֆոնդային բորսան։ Վնասը կազմել է ավելի քան 118 մլրդ դոլար, ինչը գերազանցում է այս տարվա թագավորության բյուջեի 50 տոկոսը։