ԱՄՆ-ում ավարտվել է թենիսի Ցինցինատիի մրցաշարը:
Տղամարդկանց պայքարի եզրափակչում հանդիպել էին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու երրորդ հորիզոնականում գտնվող Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացի թենիսիստը դժվարին պայքարում առավելության հասավ 7:6 (7:1), 6:3 հաշվով: Այս տիտղոսը Ֆեդերերի կարիերայում դարձավ 84-րդը:
Կանանց պայքարում նույնպես հանդիպել էին աշխարհի առաջին և երրորդ ռակետները: Սերենա Ուիլյամսը հաղթեց ռումինացի Սիմոնա Հալեպին՝ 6:3, 7:6 (7:5) հաշվով և նվաճեց բաղձալի գավաթը: 33-ամյա ամերիկուհին Ցինցինատիում անպարտելի է երկրորդ տարին անընդմեջ: