Google-ի նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտի աշխատավարձը բարձրացրել են միլիոն անգամ:
Ինչպես հայտնի է դարձել Google-ի հաշվետվությունից, Շմիդտը տարեկան ստանալու է 1,25 մլն դոլար աշխատավարձ: Մինչև ապրիլի 4-ը Շմիդտը միաժամանակ զբաղեցնում էր տնօրենների խորհրդի նախագահի և ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնները` ստանալով 1 դոլար աշխատավարձ:
Աշխատավարձից բացի, Էրիկ Շմիդտը կարող է ստանալ ամեն տարվա համար նախատեսված պարգևավճար: Նրա բազային մասը կլինի 4 տարեկան դրույքի չափով, այսինքն` 5 մլն դոլար: Սակայն ինտերնետ-ընկերության կողմից ցուցանիշների բարելավման պարագայում այն կարող է հասնել 6 մլն-ի:
Շմիդտին գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Google-ի հիմնադիրներից մեկը` Լարի Փեյջը: Ընկերությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին հայտնվել էր դեռ 2011թ.-ի հունվարին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Google-ը Շմիդտին 100 մլն դոլարի չափով բոնուս է տրամադրելու: