Համաշխարհային բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանը, դատարանի որոշմամբ, 8.9 միլիոն դոլար փոխհատուցում կստանա սուպերմարկետների ցանցից:
Սուպերմարկետների ցանցի փաստաբանները իրենց կողմից թույլ տված խախտման համար առաջարկել են մոտ 127 հազար դոլարի փոխհատուցում, սակայն Ջորդանի վարձած փաստաբանների հաշվարկների արդյունքում ստացվել է 10 միլիոն դոլար:
Նշենք, որ լեգենդար բասկետբոլիստը փոխհատուցում է ստացել, քանի որ ցանցը օգտագործել է նրա անունը գովազդների մեջ՝ առանց թույլատվություն ունենալու: