Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Դաշնակցությունը լրացուցիչ ժամանակ է տալիս Սերժ Սարգսյանին

Դաշնակցությունը պատրաստվում է պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ըստ երևույթին գործ ունենք արտգործնախարարի հրաժարականի երկրորդ սերիայի հետ, որ փորձում է հասարակությանը մատուցել Դաշնակցությունը: Հասկանալի է, որ մատուցելու այլ բան ՀՅԴ-ն չունի: «Քվեն ուժ» է շարժումը, որ նախաձեռնեց Դաշնակցությունը, կարծես թե որևէ կերպ չի կայանում, չի ձեռք բերում հասարակական լայն ընկալում: Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը կամ ծոմը առավել մեծ ընկալում ստացավ հասարակության շրջանում, քան Դաշնակցության նախաձեռնությունը: Բայց դա նաև բնական էր, որովհետև Դաշնակցությունն իհարկե ճիշտ էր ասում, որ «քվեն ուժ է», բայց արդեն ուշ է այդպիսի բաներ ասելու համար, քանի որ նույն Դաշնակցությունն այդ քվեն մի քանի անգամ դարձրել է իշխանության հետ կոալիցիոն գործարքի առարկա: Բայց, Դաշնակցությունն ուշացել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցում, որովհետև այն պահից, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ տնտեսական թեմաներով խորհրդակցություն հրավիրեց և ինչ որ հայտարարություններ արեց տքնաջան աշխատանքի և արդյունքների մասին, Հայաստանի տնտեսական քաղաքականության համար գլխավոր պատասխանատուն դարձավ հենց նա:

Այդ խորհրդակցությունը Հայաստանում փաստացի տնտեսական արտակարգ իրավիճակի մասին վկայություն էր, խոստովանություն, որով Սերժ Սարգսյանը տնտեսության մեջ փաստացի արտակարգ դրություն հայտարարեց և իրավիճակի կառավարումն ու պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Դրանից առաջ կարելի էր պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարական, բայց դրանից հետո պետք է տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերն ու հրաժարականի պահանջներն ուղղել Սերժ Սարգսյանին: Եթե նա երկրի համար ծանր իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անում, բայց որևէ կադրային փոփոխություն չի կատարում կառավարության կազմում, նշանակում է, որ այլևս վարչապետի հրաժարականի մասին պահանջները դառնում են թատերական ներկայացում: Իսկ կհամարձակվի արդյոք Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջել: Մի բան է հայտարարել, թե Հայաստանին պետք է իշխանափոխություն, ինչպես արել է Դաշնակցությունը մի քանի առիթով, մեկ այլ բան է պարզ ու հստակ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և հեռանա նախագահի պաշտոնից:

Այդպիսի հայտարարություն Դաշնակցությունը չի արել: Եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականի կողքին նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսվեր, ասենք այն կտրվախքով, որ եթե նա վարչապետին չի փոխում, ուրեմն պետք է հեռանա, ապա այդ դեպքում էլ վարչապետի հրաժարականի մասին պահանջը կարող էր լինել հասկանալի: Բայց ՀՅԴ-ն համառորեն խուսափում է կոնկրետացնել Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր դիրքորոշումն ու պահանջել նրա հրաժարականը: Այդ դեպքում, առանց Սերժ Սարգսյանի մասին խոսելու, խոսել Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելու մասին, նշանակում է նույնիսկ քայլ կատարել Սերժ Սարգսյանի դիրքերն ամրացնելու ուղղությամբ: Բանն այն է, որ երբ պահանջվում է շրջապատի հրաժարական, ու ոչ մի խոսք այդ շրջապատի գլուխը կանգնած Սերժ Սարգսյանի մասին, դա նրան հնարավորություն է տալիս ավելացնել իր իշխանությունը շրջապատի վրա: Դա հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին բոլորին ասելու, թե տեսեք, իմ հետ ոչ ոք խնդիր չունի, նրանց խնդիրը ձեզ հետ է, ու եթե ձեզ լավ չպահեք, ես կարող եմ ձեզ հանձնել նրանց:

Ներկայումս Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որ գրոհներ լինեն իշխանական համակարգի վրա և ներկայացվեն հրաժարականների պահանջներ, միայն թե դրանք չհասնեն իրեն: Եվ Դաշնակցությունը կարծես թե սրբորեն պահում է այդ կանոնն ու ոտնձգություն չի կատարում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հանդեպ: Իհարկե դա չի նշանակում, որ Դաշնակցությունը դա անում է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված: Ամենևին: Համենայն դեպս այդպես պնդելու հիմքեր չկան և հնարավոր է միայն ենթադրել: Բայց, ենթադրենք, որ այդպիսի համաձայնություն չկա: Բայց, Դաշնակցությունը թերևս ունի համապատասխան քաղաքական փորձառություն, որպեսզի հասկանա, որ ներկայիս վիճակում պահանջել ինչ որ պաշտոնյաների հրաժարական և խուսափել Սերժ Սարգսյանի հեռանալու մասին խոսելուց, նշանակում է ընդամենը ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին ներկայիս բազմաբևեռ և քաոսային ներիշխանական վիճակում, երբ Սարգսյանն ակնհայտորեն դժվարությամբ է տիրապետում այդ վիճակին: Իսկ եթե Դաշնակցությունը կարող է այդ ամենը պատկերացնել, ուրեմն կամ ընդհարապես պետք է հրաժարվի որևէ մեկի հրաժարականից խոսելուց, կամ պետք է խոսի նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:

Բայց դա իհարկե տեսականում, որովհետև գործնական իմաստով արդեն դժվար է պատկերացնել ՀՅԴ որևէ խոսք, որը կարող է այդ կուսակցությանը որևէ էական քաղաքակն կշիռ հաղորդել ընթացիկ ներքաղաքական կյանքում: Դաշնակցությունը կարող է ներկայումս ընդամենը կշռաքարի դեր կատարել կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի, կամ ասենք Հայ ազգային կոնգրեսի համար, եթե հանկարծ որոշի միանալ Կոնգրեսին: Ավելիի ռեսուրս ՀՅԴ-ն այսօր չունի, նույնիսկ եթե պահանջի Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ներկայիս քաղաքական շրջանառության մեջ դա բացարձակապես ակտուալ թեմա չէ, քանի որ Հայաստանում արդեն թերևս բոլորն են հասկացել, գուցե բացի ՀՅԴ-ից, որ եթե անգամ համարենք, որ Հայաստանում հնարավոր է առանձին վերցրած լուծել տնտեսական հարցերը առանց քաղաքական համակարգի հարցերը լուծելու, ապա այդ դեպքում էլ պատասխանատվության հասցեատերը Տիգրան Սարգսյանին դարձնելը միմիայն լրացուցիչ ժամանակ է տալու Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում