Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Սերբ թենիսիստը քառորդ եզրափակչում շանս չտվեց շվեյցարացի Ստեն Վավրինկային՝ հաղթելով 6:4, 6:1 հաշվով:
Քառորդ եզրափակիչում իրար դեմ կմրցեն նաև Ալեքսանդր Դոլգոպոլովը և Թոմաշ Բերդիխը, Ռիշար Գասկեն և Էնդի Մարեյը, Ֆելիսիանո Լոպեսը և Ռոջեր Ֆեդերերը: