Սև ոսկու համաշխարհային գները նվազում են շուկայում վառելիքի ավելցուկի վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով առևտրային օրվա տվյալներին։
Առավոտվա դրությամբ՝ Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.94 տոկոսով և կազմել մեկ բարելի դիմաց 46.18 դոլար։
WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.97 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.92 դոլարի։