Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը և Ռաֆայել Նադալը հաղթահարել են Ցինցինատիի մրցաշարի երկրորդ փուլի արգելքը:
Աշխարհի առաջին ռակետը 7:5, 6:2 հաշվով հաղթել է ֆրանսիացի Բենուա Պերին: Իսպանացի Ռաֆայել Նադալի մրցակիցը նույնպես ֆրանսիացի էր: Ժերեմի Շարդիին Նադալը հաղթել է 6:3, 6:4 հաշվով: Էնդի Մարեյն էլ 6:4, 7:6 (6:1) հաշվով հաղթել է ամերիկացի Մարդի Ֆիշին:
Սերբ թենիսիստի առաջիկա մրցակիցը բելգիացի Դավիդ Գոֆենը, Նադալը կհանդիպի իր հայրենակից Ֆելիսիանո Լոպեսին, իսկ Մարեյը կխաղա բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի դեմ: