Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմպրոմիսի հաստատման նշաններ չեն երևում. Փոլ Սթրոնսկի

«Ես չեմ կարծում, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բարդացել է հենց Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ադրբեջանցիները հստակ հասկացնում էին (հատկապես ղազախների միջոցով), որ իրենք համաձայն չեն Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հիմա փորձում է խաղալ Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերով․ «Նա Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն է, բայց նաև Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք մատակարարողը: Կան պատճառներ, թե ինչու Ռուսաստանը չի ուզում որևէ փոփոխություն ստատուս-քվոյի հարցում, բայց ես համոզված չեմ, որ մենք կարող ենք Ռուսաստանին վերագրել շփման գծի վերջին լարվածությունն ու էսկալացիան: Վերջին հաշվով, դա հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտություն է, և այդ երկու երկրները՝ Ղարաբաղի հետ միասին, պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է շփման գծում»,- ընդգծեց փորձագետը:

Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորումը մեծ մասամբ կախված է կողմերի պատրաստակամությունից. «Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող վերջին շրջանի հռետորաբանությունը, շփման գծի լարվածությունն ու բախումները՝ ցավոք սրտի, կոմպրոմիսի հաստատման նշաններ չեն երևում»:

Սթրոնսկին հավելեց, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շեղում է համաշխարհային ուշադրությունը հետխորհրդային երկրների հակամարտությունների նկատմամբ: «Վախենում եմ՝ այն փաստը, որ միջազգային հանրությունը իր ջանքերը ներդրել է Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները կարգավորելու համար, կարող է մեծացնել շփման գծում լարվածության ավելացման հավանականությունը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Ադրբեջանը ևս կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, Փոլ Սթրոնսկին ասաց. «Ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը՝ առանց Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման: Ռուսաստանը, իհարկե, կցանկանար, որ Ադրբեջանը միանար այդ միությանը, և նա փորձում է Ադրբեջանին իր կողմը գրավել: Բայց ես մոտ ապագայում չեմ պատկերացնում Բաքվի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ընդհանրապես մոտ ապագայում ես չեմ տեսնում ԵՏՄ-ի ընդլայնման հավանականություն»:

Փորձագետն անդրադարձավ նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Հարցին, թե հատկապես տնտեսական առումով Հայաստանը ի՞նչ օգուտներ կքաղի, և ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, Փոլ Սթրոնսկին պատասխանեց․«Ես կարծում եմ, որ Իրանի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ եթե այն առաջ շարժվի, կարող է տարածաշրջանի համար դառնալ խաղ-չենջեր: Այն կարող է բացել ամբողջ առևտրային և տրանսպորտային կապերի ներուժը: Հայ-իրանական սահմանը բաց է, բայց իրականում այն Հայաստանի համար ապահով ճանապարհ չէ դեպի արտաքին աշխարհ՝ պատժամիջոցների պատճառով: Իրանի հետ բաց սահմանը, որը ինտեգրված է գլոբալ տնտեսական և առևտրային համակարգերի մեջ, կարող է ամրացնել Հայաստանի տնտեսական և քաղաքական անվտանգությունը երկարատև հեռանկարներում: Դա հնարավորություն է Հայաստանի համար»,- նկատեց Սթրոնսկին:

Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծեց, որ մենք առայժմ գտնվում ենք համաձայնության վաղ փուլում՝ դրա հետագա ճակատագիրը ԱՄՆ-ում հայտնի չէ: «Իմ երկրում հնչում են ընդդիմադիր տեսակետներ, այդ թվում՝ նախագահ Օբամայի կուսակցության շատ ազդեցիկ սենատորի կողմից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետաքրքրություններին, ապա Սթրոնսկու կարծիքով՝ Մոսկվան ավելի շատ հետաքրքրված է Իրանում սեփական տնտեսական հետաքրքրություններով, քան Հայաստանին առնչվող հարցերով. «Եթե Իրանը իսկապես բացվի արտաքին աշխարհի համար, ապա Իրանում ռուսական ընկերությունները պետք է մրցակցեն ավելի դինամիկ եվրոպական ընկերությունների հետ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի այն հայտարարությանը, թե Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու միջանցք Պարսից ծոցի և Սև ծովի միջև, Փոլ Սթրոնսկին ասաց. «Ես միշտ ձեռնպահ եմ մնում հավատալ այն ամենին, ինչ ասում են իրանցի չինովնիկները։ Նրանք հաճախ շատ ազդեցիկ հայտարարություններ են անում Իրանի մասին, որպեսզի երկիրը թվա ավելի քիչ մեկուսացված: Մենք դեռ համաձայնության նախնական փուլում ենք, և դրա ճակատագիրը Կոնգրեսում հայտնի չէ:

Հայաստանն արդյոք ունի՞ հնարավորություն Արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանն անդամագրումը: Այս հարցին ի պատասխան՝ Փոլ Սթրոնսկին ասաց. «Այո, իհարկե: Հայաստանն ու Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրի պաշտոնական տարբերակի այլընտրանքի վերաբերյալ բանակցություններ են վարում: Հայաստանի նախագահը մասնակցել է Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովին, դա ինձ համար նշանակում է, որ կողմերը լավ հարաբերություններ են ցանկանում և աշխատում են այդ ուղղությամբ։ Բացի դրանից՝ անվտանգության ոլորտում Հայաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են գործակցել: Դա ևս մեկ օրինակ է այն բանի, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են լավ հարաբերություններ պահպանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում