Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել Սաուդյան Արաբիային՝ նվազեցնել իր կախվածությունը նավթից՝ գների անկման և չափազանց բարձր պետական ծախսերի պատճառով, որոնք քայքայում են թագավորության պահուստները։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
ԱՄՀ-ն առաջարկում է մասշտաբային ֆինանսական փոփոխություններ և ամբողջ տնտեսության դիվերսիֆիկացում իրականացնել՝ խթանելու տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը։
Գործազրկությունը երկրում չափազանց բարձր է մնում։
Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայի իրական ՀՆԱ աճն այս տարի կդանդաղի մինչև 2.8 տոկոսի, իսկ 2016-ին կընկնի՝ հասնելով 2.4 տոկոսի։