Tuesday, 16 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը

Էրդողանի որդեգրած ուղին լավ տեղ չի տանելու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում հնարավոր են նոր ընտրություններ, քանի որ կոալիցիոն կառավարություն չի ձևավորվում։ Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում սա վարչապետի ցանկության հետևանքն է, ոչ թե այն, որ անհնար է կառավարություն ձևավորել։

«Հատկապես նախագահ Էրդողանը չցանկացավ, որ այլախոհական կառավարություն կազմվի։ Հավանաբար նա ցանկանում է նոր ընտրությունների գնալ, որի նպատակը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արանքից դուրս բերելն է լինելու։ Դրա համար էլ հիմա երկրում ավելի շատ պատերազմական վիճակ են փորձում ստեղծել։ Այս պահին երկրի ներսում ամեն տեղ բախումներ են: Դա միտումնավոր քաղաքականություն է, և կուզեմ, որ այն ինքն իրեն խաղաղ ավարտի տանի։ Բայց թե այդ ուղղությունն իր արդյունքը կտա, թե ոչ, ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Բագրատ Էստուկյանը։

Կարծում եք՝ այս ամենը Թուրքիայի ժողովրդավարությանը դեմ գնացող քայլե՞ր են։ Կարելի՞ է ասել, որ մի քանի տարի առաջ Թուրքիան ավելի ժողովրդավար էր, քան այսօր՝ հարցին Բագրատ Էստուկյանը պատասխանեց. «Այո, այս ամենը ժողովրդավարության դեմ ուղղված քայլեր են, հատկապես, որ քրդամետ կուսակցությունը թուլացնելուն, ասպարեզից դուրս թողնելուն ուղղված քայլեր են։ Ժողովրդավարությունն ամենից շատ ներկայացնողը հենց քրդամետ կուսակցությունն է»։

Անդրադառնալով օրերս հայկական որբանոցի վրա տեղի ունեցած հարձակմանը՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ այդ որբանոցը 35 տարի առաջ անօրինական կերպով խլվել է հայերից, և հիմա հայ երիտասարդությունը կարևոր դիմադրություն կազմակերպեց։ Դիմադրության 100-րդ օրը մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել «Քամփ Արմեն» որբանոցի վրա և ծեծի ենթարկել հայ տղաներին։ Երկու հայ տղաներ վիրավորվել են։

Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո շատերն ասում էին, որ նոր Թուրքիա է ձևավորվել։ Հարցին՝ հիմա այս նոր Թուրքիան ի՞նչ խնդիրներ ունի, և եթե երկրում նոր ընտրություններ տեղի ունենան, դրանք ի՞նչ կտան, Բագրատ Էստուկյանը արձագանքեց. «Նոր Թուրքիա դեռ չի ձևավորվել, բայց ձևավորելու ցանկություն կա, բայց կա նաև ավանդական մտայնություն, որի կրողը գործող իշխանությունն ու կառավարությունն են։ Էրդողանն իր այդ քաղաքականությամբ երկիրը հետ է ուզում պահել զարգացումից»։

Իսկ որքանո՞վ դա Էրդողանին կհաջողվի, և ի՞նչ հետևանքներով է դա հղի։ Բագրատ Էստիկյանի խոսքով՝
Էրդողանի ռազմավարությունը ցանկացած դեպքում հաջողություն չի ունենա, կձախողվի, բայց այդ ձախողումը երկրին թանկ կարժենա։ Էրդողանը հիմա ժողովրդի մեջ թշնամություն սերմանելու քաղաքականություն է որդեգրել։ Նա այս ամենն անում է իսլամական գաղափարախոսության վրա հենվելով։ Սա լավ տեղ չի տանելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում