Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը մեկ բրոնզե մեդալ է նվաճել: 56 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը բրոնզե մեդալակիր է դարձել:
Հայաստանի ընտրանին նվաճել է Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Հոկտեմբերին կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արամ Ավագյանն ու 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: