Ամերիկացի թենիսիստ Քոբի Բրայանտը ցանկանում է ավարտել կարիերան հաջորդ տարի կայանալիք Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից հետո:
«Բրայանտն ինձ հետ զրույցի ժամանակ ասել է, որ կցանկանար ավարտել կարիերան՝ օլիմպիական ևս մեկ ոսկի նվաճելուց հետո: Բայց նա ընդգծեց, որ չի ցանկանում ունենալ երաշխավորված տեղ հավաքականում, այլ ուզում է վաստակել դա: Ես Քոբիին ասացի, որ նա միշտ տեղ ունի հավաքականի կազմում»,- ասել է ԱՄՆ-ի հավաքականի մենեջեր Ջերի Քոլանջելոն:
Հիշեցնենք՝ «Լեյքերս»-ի պաշտպանն ավելի վաղ հայտարարել էր, որ կարիերան ավարտելու ժամանակը մոտ է և վերջնական որոշում կայացնելու է մոտ ապագայում: