Ավարտին է մոտեցել Համահայկական 6-րդ խաղերը: Երևանի Թատերական հրապարակում տեղի ունեցավ փակման հանդիսավոր արարողությունը:
Lավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին հանձնվեցին գավաթներ: Միջոցառման ժամանակ «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը պարգևատրվեց գեղեցկության թագով, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած գեղեցկուհիները` մրցանակներով: Պարգևատրման արարողությանը հաջորդեց համերգային ծրագիր:
Հիշեցնենք, որ Համահայկական 6-րդ խաղերն աննախադեպ էին թե՛ մասնակիցների թվով (շուրջ 6000 մարզիկ, մարզուհի), թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերն անցկացվեցին ՀՀ մայրաքաղաք Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում` օգոստոսի 2-13-ը։ Նախկին 10 մարզաձևերին ավելացել էին ևս 7-ը։