Ավարտվել են հունա-հռոմեական ոճի մեր ըմբիշների ելույթները Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-16-ն ընթացող երիտասարդների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
120 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Խաչատրյանը(«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղ, անձնական մարզիչ՝ Տիգրան Գևորգյան) արժանացել է բրոնզե մեդալի:
Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հանդես եկող մեր մյուս ըմբիշներից 55 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 60 կգ քաշային Տարոն Դումոյանը զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը, 50 կգ քաշային Նորայր Հախոյանը 7-րդն էր, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը՝ 8-րդը, 74 կգ քաշային Արմեն Հակոբյանը՝ 22-րդը:
Թիմային հաշվարկով մեր հավաքականը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Օգոստոսի 15-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն