Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երկու քայլ առաջ կատարելու համար երբեմն ստիպված ես մեկ քայլ հետ կատարել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Der Westen պարբերականին։

Ձեր որոշ թիմակիցներ ժամկետից շուտ երկարաձգեցին ակումբի հետ պայմանագրի ժամկետը։ Չե՞ք ցանկանում հետևել նրանց օրինակին։

-Պայմանագիրս նախատեսված է մինչև 2017թ․, բայց Դորտմունդում հաճույքով կմնամ ավելի երկար ժամանակ։ Իհարկե, չենք կարող իմանալ՝ ինչ կլինի վաղը, բայց ամբողջովին կենտրոնացած եմ «Բորուսիա»-ի վրա։ Ինձ համար կարևոր է միայն այն, ինչ կա այստեղ և հիմա։

Ի՞նչ դեր ունեցավ Տոմաս Տուխելը Ձեր՝ լավ մարզավիճակ ձեռք բերելու հարցում։

-Նա ինձ շատ է օգնում մարզումներին։ Մարզիչը բացատրեց՝ ինչպես խաղադաշտում ցուցադրեմ այն ամենը, ինչի ընդունակ եմ։ Բայց դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլև բոլորին։

Իսկ ինչպե՞ս է նա աշխատում թիմի հետ։

-Նա շատ նրբորեն է կատարում իր աշխատանքը։ Ինձ համար նշանակություն ունի յուրաքանչյուր մանրուք։ Նա լավ գիտի՝ ինչ պետք է անել, որպեսզի թիմը դառնա ավելի ուժեղ։ Նա գիտի՝ ինչպես մեզ դա բացատրել։ Տոմաս Տուխելը «Բորուսիա»-ին համապատասխան մարզիչ է։

Նախորդ մրցաշրջանը Ձեզ համար կորուսյալ համարու՞մ եք:

-Այդպես չէի ասի։ Երկու քայլ առաջ կատարելու համար երբեմն ստիպված ես մեկ քայլ հետ կատարել։ Անհնար է ամբողջ կյանք ապրել առանց նահանջների։ Մարդը պետք է երբեմն բախվի դժվարությունների, որպեսզի իմանա՝ ինչպես դրանք հաղթահարել։

Բավականին լավ անցկացրիք «Բորուսիա»-ում Ձեր առաջին մրցաշրջանը։ Նախորդ մրցաշրջանում բոլորը Ձեզնից ավելին էին ակնկալում։ Կարո՞ղ եք առաջիկա մրցաշրջանն ավելի լավ անցկացնել։

-Նախապես ոչինչ չեմ ասի։ Երբեք չեմ մոռանում նպատակս ու միշտ հիշում եմ՝ հանուն ինչի եմ դուրս գալիս խաղադաշտ։ Վստահ եմ, որ լավ մրցաշրջան կանցկացնենք։ Միայն մրցաշրջանի ավարտից հետո կարող եմ ասել՝ այն լավագույնն էր ինձ համար, թե ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում