«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը, որը հայտնի է «Նովո» մականունով, խոպանչու հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Ըստ ethics.am կայքում հրապարակված հայտարարագրի՝ Գևորգյանի ունեցածը զուտ նրա աշխատավարձն է, որը տարեկան կազմում է 4,5 մլն դրամ: Այնինչ պատգամավորը հայտնի է որպես խոշոր հանքատեր: Արմավիրի մարզում բոլորը գիտեն, որ քարի ու ավազի հանքերի մի զգալի մասը նրան են պատկանում: Նովոն նաև ջերմոցներ ունի: Նա ինքն էլ չի թաքցրել, որ բիզնեսով է զբաղվում, սակայն ոչ իր, ոչ կնոջ և որդու հայտարարագրերում որևէ բիզնես չի երևում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում