ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի գինը բարձրացել է 0.37 դոլարով կամ 0.8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.32 դոլարի։ Այս մասին հայտնում է կարտելի կայքը՝ փոխանցում է Rosbalt-ը։
ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղ տերմինը պաշտոնապես ներմուծվել է 1987 թվականի հունվարի 1-ին։ Նավթային զամբյուղը պայմանական խառնուրդ է՝ կազմված կարտելի 12 երկրների կողմից համաշխարհային շուկա մատակարարվող նավթի տեսակներից։ Զամբյուղի պատմական առավելագույն ցուցանիշը մեկ բարելի համար 140.73 գնային նշագիծն է, որը գրանցվել էր 2008-ի հուլիսի 3-ին։
ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղը նավթի համաշխարհային շուկայի առանցքային գնային ցուցիչներից մեկն է։