Հոնկոնգի 37-ամյա բնակիչ Վիկտոր Թանը արել է սրտի և ձեռքի շատ թանկարժեք առաջարկություն: Սիրո խոստովանության վրա ռոմանտիկը ծախսել է ավելի քան 50 հազար դոլար: Թանը վարձակալել է հյուրանոցային համար երկնաքերի ծայրին, պատվիրել է մեկ ու կես կարատանի ադամանդով ամուսնական մատանի և ուղղաթիռ, հայտնում է Podrobnosti.ua-ը:
Ուղղաթիռը թռչել է հետևյալ պաստառով․ «Ես քեզ սիրում եմ Ստեֆանի: Կամուսնանա՞ս ինձ հետ»: Նա այդ շոուն նախապատրաստել էր ամիսներ, ու երևում է ոչ իզուր, քանի որ Ստեֆանին ասել է «այո»: